
ԼՂՀ խորհրդարանը պատրաստվում է հանրապետության նախագահ ընտրելու
Հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և անհրաժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին:
Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:
Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել