HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21 դատապարտյալ մասնակցել է դասընթացների

Դեկտեմբերի 15-ին արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ուսուցման վկայականներ հանձնվեցին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի իրականացրած մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալներին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված ծրագիրը ներառում էր երեք մասնագիտական ուղղություն՝ հաշվապահական հաշվառում, համակարգչային հմտություններ, անգլերեն:

Դասընթացներին ընդգրկվել է մինչև 2012թ. մարտի 31-ը պատժից ազատվող 21 դատապարտյալ: Ծրագիրը նպատակ ուներ դատապարտյալներին սովորեցնել որոշակի մասնագիտական հմտություններ՝ ազատվելուց հետո նրանց սոցիալական վերականգնմանը և աշխատանքին նպաստելու համար:

Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ բացի նշված կազմակերպություններից՝ միջոցառմանը ներկա էին նաև ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ծառայողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter