HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոկայանատեղի վճարի SMS հաղորդագրության համար վարորդներից կգանձվի 2 դրամ

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության դիմաց գանձվելիք գումարի ավելացման խնդրին` հայտնելով, որ բանակցությունների արդյունքում հանվել է միջնորդավճարը, և միայն հաղորդագրության համար կգանձվի 2 դրամ: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների ծառայություն մատուցող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` օգոստոսի 1-ից 1045 եւ 5045 համարներին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս կգանձվի համապատասխանաբար 149 եւ 748 դրամ՝ ներկայիս 100 եւ 500 դրամի փոխարեն:

Քաղաքապետարանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։

Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, և գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջև խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը:

Շնորհակալություն ենք հայտնում այս գործընթացում ներգրավված կողմերին բարի կամքի և պատրաստակամության համար։ Ուրախ ենք արձանագրել, որ համայնք-մասնավոր համագործակցությունը շարունակում է դրական փոփոխություններ արձանագրել»։

Մեկնաբանություններ (5)

Հովհաննես
Վջարումը չի 1045 համարին կատարվում
Արման
Ինչպես տեղեկանամ վճարումս կատաըվելա թե ոչ
Լիլիթ Աջամյան
Բարի երեկո, ներեցեք 17;00 ից փորձում եմ վճարում կարել կայանատեղիի համար, բայց ծրագիրը թույլ չի տալի, ինչումբ է խնդիրը։Կանխավ շնորհակալություն
Արմեն
Բարև Ձեզ, Ի-Դրամ համակարգով կատարեցի Կարմիր-գծերի համար նախատեսվող 2020թ-ի համար վճարումը: Ինչպես կարող եմ ստուգել, արդյոք ամեն բան կարգին է, թե՝ ոչ: Շնորհակալություն:
Armen
1045 pethamaranish@ uxarkel em.isk inchpes gumari chap@ nshem?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter