HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաներ ներմուծող ընկերությունների ղեկավարները հանդիպել են տրանսպորտի նախարարի հետ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վարչապետի հանձնարարականով ընդունել է մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:

«Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ մասը 10 տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։

Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ։

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter