
«Հետքի» հետ համագործակցության հրավեր
«Հետքը» համագործակցության է հրավիրում տարբեր մասնագիտությունների տեր անձանց, որոնք հետաքրքրված են գրելու հմտությունների ձեռք բերմամբ եւ հետագայում «Հետքի» հետ աշխատելու հեռանկարով: Այս համագործակցության նպատակը «Հետքի» թիմը տարբեր ոլորտի նեղ մասնագետներով համալրելն է:
Ներկայացրած հետաքրքրության նամակի եւ ինքնակենսագրության հիման վրա ընտրված դիմորդները երկօրյա հանդիպում-քննարկում կունենան «Հետքի» անձնակազմի հետ, որի արդյունքում կնախանշվեն համագործակցության ձեւաչափը եւ ոլորտները:
Ցանկացողներին խնդրում ենք ինքնակենսագրական եւ հետաքրքրվածության նամակ ուղարկել [email protected] հասցեով մինչեւ հուլիսի 28-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել