40 օրվա ընթացքում գողացել է 435 հազար դրամ
Դեկտեմբերի 6-ին Վանաձորի խանութներից մեկի տնօրենը ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ խանութի հավաքարարը՝ Ծաղիկ Պ.-ն, օգտվելով վաճառողների անզգուշությունից, դրամարկղից գողացել է 15.000 դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղիկ Պ.-ն խանութի դրամարկղից պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 435.000 դրամ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել