Հեռուստահաղորդումից ճանաչել է իրենից 1 մլն դրամ վերցրած տղամարդուն
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Արցախի ոստիկանության ծառայողները Երևանի Օգանովի փողոցի 50 շենքի բնակարաններից մեկից բերման էին ենթարկել 37-ամյա Արմեն Եղիազարյանին, որին Արցախի ոստիկանությունը հետախուզում էր խարդախության մեղադրանքով:
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 36-ամյա Ռուբիկ Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդումը, ճանաչել է Արմեն Եղիազարյանին, որը Ռուսաստանի Սոչի քաղաք տեղափոխելու, անձնագրեր թարգմանելու և աշխատավարձի պլաստիկ քարտեր տրամադրելու համար 2010 թ. դեկտեմբերից մինչև 2011 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում իրենից վերցրել է 118 տարբեր անձանցից հավաքված 1.180.000 դրամ:
«Նշված գումարից Ա. Եղիազարյանը վերադարձրել է 600.000 դրամը, իսկ մնացած գումարը խաբեությամբ յուրացրել է: Արմեն Եղիազարյանը կալանավորված է»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել