
Ներմուծումն ավելի արագ տեմպով է աճում, քան արտահանումը
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ դոլար, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 24%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից։
Վեց ամսում Հայաստանից արտահանվել է շուրջ 994 մլն դոլարի ապրանք։ Դա 21%-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
Ավելի մեծ տեմպով աճել է ներմուծումը։ Առաջին կիսամյակում այն կազմել է 1.821 մլրդ դոլար՝ աճելով 25.8%-ով։
Վերջին հինգ տարիների առաջին կիսամյակների կտրվածքով արտահանման ցուցանիշն ամենաբարձրն է, իսկ ներմուծումը դեռևս զիջում է 2014-ի մակարդակը։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՀ արտահանումն աճել է 20.6%-ով, իսկ ներմուծումն, ըստ ճշգրտված տվյալների՝ 1.1%-ով։
Կիսամյակային տվյալները, թե ինչի հաշվին են աճել ներմուծումն ու արտահանումն այս տարի, կհրապարկվեն շուրջ տասը օրից։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել