HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթը

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթը, որին մասնակցում է շուրջ 35 թիմի 130-ից ավելի երիտասարդ ծրագրավորող: Մրցույթը տևելու է 24 ժամ, իսկ լավագույն աշխատանքների հեղինակներն ու թիմերը կստանան պատվոգրեր ու դրամական մրցանակներ:

Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան նորարարական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի հիմնական առաջադրանքն է ստեղծել և առաջարկել մայրաքաղաքի կառավարման մի շարք բնագավառներում նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք հետագայում կյանքի կկոչեն ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ քաղաքային տնտեսության խնդիրներով շահագրգիռ այլ կառույցներ:

Մրցույթին ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրան են ներկայացվել առողջապահության, տրանսպորտի կառավարման և մի շարք այլ ոլորտներում ավտոմատացված համակարգերի և ռոբոտ-սարքավորումների նախատիպերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Տարոն Մարգարյանը, հետևելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ծրագրերի մշակման ընթացքին ու լսելով երիտասարդ ծրագրավորողների մոտեցումները, վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները պիլոտային ծրագրով տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter