
Վարդավառը Երևանում (լուսանկարներ)
Անի Գևորգյան
Երեւանյան Վարդավառը այսօր քաղաքը վերածել էր ջրային գործողությունների դաշտի: Անփորձ ջրողներին կարելի էր հանդիպել Կարապի լճում եւ Հանրապետության հրապարակի շատրվանների լողավազանում, իսկ ահա փորձվածները «որսի» էին դուրս գալիս մեքենաներով կամ փոքր խմբերով շրջում էին բակերում` նախապես հատուկ մարտավարություն մշակելով: Հաղթողների եւ պարտվողների մասին տեղեկություններ չկան, բայց հայտնի է` ջրվեցին բոլորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել