
Ջրամբարի մոտ հայտանաբերվել է կորած տղամարդու հագուստը, նրան փնտրում են
Գիշերը՝ ժամը 00:17-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ 36-ամյա անձը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել։
Կորած անձին գտնելու նպատակով սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնք, ժամը 03:03-ին՝ մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Կառնուտի համայնքապետ Արծրունի Գաբոյանը՝ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, քաղաքացին ջրահեղձ է եղել, թե ոչ, քանի որ որոնողական աշխատանքները մեկ ժամից պետք է վերսկսվեն։
Գևորգյանը գյուղում նախրապան է աշխատել։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ որդու հետ գնացել է դաշտեր։ Գյուղապետի փոխանցմամբ՝ երեխան գնացել է անասունների հետևից, վերադարձել ու տեսել է, որ հայրը չկա, միայն շորերն են ջրամբարի ափին։
Թեև տղամարդը գյուղում է բնակվում, սակայն Կառնուտում հաշվառված չէ։ Գյուղ է տեղափոխվել 5-6 տարի առաջ՝ աշխատելու նպատակով։
Մեկնաբանել