HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գառների լռությունը կամ սարսափներ Վարդավառից (ֆոտոշարք)

Վարդավառը Հայաստանի տարբեր շրջաններում տոնում են տարբեր կերպ։ Եթե Արարատյան դաշտում կամ մայրաքաղաք Երևանում ամենակարևորը ջրոցի խաղալն է, ապա Տավուշի մարզում յուրաքանչյուր «իրեն հարգող» ընտանիք պետք է գոնե մեկ գառ մորթի։

Եթե տասնյակ տարիներ առաջ շատ քչերն էին, որ անասնապահությամբ չէին զբաղվում, և գրեթե ամեն մի ընտանիք ուներ իր անասնագլխաքանակը, ապա վերջին տարիներին անգամ գյուղերում ձգտում են «քաղաքավարի» կյանքի՝ հրաժարվելով գյուղատնտեսության տարբեր ձևերից։

Եվ Վարդավառին նախորդող օրերին Տավուշի գրեթե բոլոր համայնքներում ձևավորվում են գառան վաճառքի ժամանակավոր շուկաներ։ Այն իր բնույթով միջնադարյան է մնացել։ Շուկաները վերածվում են բացօթյա սպանդանոցի` զարհուրելի տեսարաններով հանդերձ։ Գառներին մորթում են տեղում, ինչպես պատահի՝ գետնին ընկած կամ պարանից կախ։ Կարևորը՝ շատ վաճառք իրականացնել։

 «Հետք»-ի լուսանկարներում պատկերներ են Իջևանի՝ գառների ժամանակավոր շուկայից։ Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter