Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Մոսկվայում նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել