HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ 

Հանքավայրերն շահագործման թույլտվությունները, ըստ հաղորդգարության, վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական  և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, ևս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք։ 

Նախարարությունը տեղեկացնում է, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։ 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter