HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ ընթերցողից․ Վաղատին գյուղի դպրոցի մասին

Վերջերս այցելել էինք Սյունիքի մարզ, Սիսիանի ենթաշրջանի Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցը։ Գյուղն ընդհանրապես և հատկապես դպրոցը գտնվում է հիասքանչ բնության կանաչապատ գրկում, որն առաջին տպավորությունից թվում է, թե ինչ հիանալի տեղ է դպրոց գնալու և դասեր սերտելու համար։

Սակայն շատ տխրեցինք, երբ դպրոց մտանք և անցանք սանհանգույցների կողքով։ Դրանք գտնվում են ահավոր վիճակում։

Թեև անցյալ տարիների ընթացքում բազմաթիվ գյուղեր ենք այցելել, որտեղ միշտ եղել են խնդիրներ, նորոգման կարոտ դասարաններ, մարզասրահներ, սանհանգույցներ և այլն, սակայն Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցի սահանգույցներն ամենաահավորն էին։ Թերևս նկարները դրանց ամենալավ բնութագիրն են։

Վաղատին գյուղը ունի շուրջ 700 բնակչություն, և դպրոցի աշակերտների թիվը 70 է: Դպրոցը ունի նորոգման երկու ծրագիր՝ մեկը սանհանգույցները՝ թվով 6 հատ, իսկ երկրորդը դասարանները փոքրացնելու և ջեռուցման խնդիրը լուծելու ծրագիրն է: Դասասենյակները շատ մեծ են, իսկ յուրաքանչյուր դասարանում միջին հաշվով 5-6 աշակերտ կա միայն։ Ձմռանը դասասենյակները ջեռուցվում են փայտի վառարաններով։ Ֆինանսական միջոցներ լինելու դեպքում հարմար կլինի մի քանի դասասենյակ կիսել և պատուհանները փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի ձմռանն ավելի արդյունավետ միջոցներով ջեռուցել։

Մտածեցինք «Հետք»-ի միջոցով բարձրաձայնել այս խնդիրները և տեղեկացնել «պատասխանատու» մարմիններին, և եթե կլինեն բարերարներ, որոնք կցանկանան օգնել Վաղատին գյուղին, տեղեկանան առկա խնդիրներին ու ընդառաջեն։ 

Հանրի Քոչարյան

Մեկնաբանություններ (3)

Էմմա
Դուք դպրոցիցեք տեղյակ եկեք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մանկական հիվանդանոց տեսեք ձեր դպրոցից ոչինչով չի տարբերվում, ավելին կասեմ դպրոցե այս դեպքում լավ վիճակում է:
Լուսինե
Ցավալի է, բայց մեր երկրում անհատներն են իրենց վրա վերցրել պետության գործառույթը :Այս խնդիրը լուծելու համար մեր պետությունից հաստատ չափազանց մեծ ֆինասներ ու ջանքեր չեն պահանջվի, ուղղակի շահագրգռված և սրտացավ չեն մեր երկրի պետական այրերը:
Մարիամ Տեր- Գրիգորյան
Թվում է թե սրա հիմքում ընկած է մեր հոգեբա նության մեջ արմատացած հիմնական թերացումը`պասիվ սօասում, որ ինչ, որ մեկը կգա և կլուծի մեր պրոբլեմները: Անցյալում դա մեր պետանան մամիններն էին, որ պետք է խոսֆովանե, որ ահդ գոր ծրծը կատարում էր! Հետո դարձաք մուրացիկ, բոլորը սպասում են փողի, որ հարցերը լուծվեն! Չեմ հասկաում ՞ միթե ծնողները չեն հարգում իբքն իրեն և իրենց երեխաներիբն ` միահամուռ ուժերով կարգի՞գցեն դպրոցը ուդոիցիչների և երեխաների հեֆ միասի՞ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter