
Հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները հեռացան գյուղից, արդվեցիները բացեցին ճանապարհը
Քրիստինե Աղալարյան, Լարիսա Փարեմուզյան
Արդվի համայնքի Շեկաղբյուրի ոսկու պաշարերի նկատմամբ հավակնություններ ունեցող «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, չնայած ժամանեցին Արդվի, սակայն չմոտեցան ճանապարհը փակած գյուղացիներին: Նրանք երկու ժամ ուշացումով մոտեցան ճանապարհը փակված տարածք, քիչ անց հեռացան` չլսելով ժողովրդի մտահոգություններն ու բողոքները:
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Լոռու մարզի կենտրոնական մասում՝ Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից՝ 2.9 կմ դեպի արևելք: Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքի՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները:
Արդվեցի Արտակ Կիրակոսյանը մեզ ուղեկցեց այն տարածք, որտեղ պատրաստվում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Նա պատմեց, որ այդ տարածքում են գտնվում իրենց գյուղը սնուցող երկու աղբյուրները, հին գերեզմանոցը, Հովհան Օձնեցու եկեղեցին, դամբարաններ, հայտնի Օձի պորտը և այլ հուշարձաններ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել