Տարեկան 100 մլն դրամ կհատկացվի՝ որպես աջակցություն երիտասարդ գիտնականներին
Յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100 մլն դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Երիտասարդները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաև գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների և արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման հարցեր:
Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, նրանց առաջարկությունների հետ կապված որոշակի հանձնարարականներ տվել պետական համապատասխան մարմիններին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել