HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի ավագանին կքննարկի իր անդամներին արտոնություններ տալու որոշումները

Հուլիսի 17-ին նյութ էինք հրապարակել որ Աշտարակ քաղաքի ավագանու անդամները վերջին երկու տարիներին օրենքի խախտմամբ իրենք իրենց հարկային և գույքային արտոնություններ են տվել, մասնակցել այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։

Երեկ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանից նամակ ենք ստացել, որով հայտնել են, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ մարզպետարանում և Աշտարակի համայնքապետարանում կազմակերպվել են քննարկումներ։ Սակայն, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այժմ գտնվում է արձակուրդում։ Աշխատանքի ներկայանալուց հետո թերություններն օրենսդրության պահանջներին համապատասխան վերացնելու համար հարցը կներկայացվի համայնքի ավագանու քննարկմանը, և օրենքով սահմանված կարգով կտրվեն լուծումներ։

Գրությամբ նաև հայտնել են, որ մարզպետարանը «Հետքի» հրապարակումից հետո կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից ավագանուն չեն ներկայացվել ու ավագանու կողմից չեն սահմանվել համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները, որոնք, մարզպետարանի փոխանցմամբ,՝«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում են:

Մարզպետարանի հաղորդմամբ՝ ավագանու անդամները, չունենալով ավագանու կողմից ընդունված հիշյալ գործառույթը կարգավորող իրավական հիմքեր, տրամադրել են դրամական օգնություններ, ինչպես նաև սահմանվել են հարկային արտոնություններ՝ խախտելով օրենքը:

Մարզպետարանը միաժամանակ պարզել է, որ համայնքի ավագանու անդամները մասնակցել են ավագանու որոշումների քվեարկությանը, որոնք առնչվում են իրենց կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին՝ խախտելով օրենքով նախատեսված այս սահմանափակումը: 

Մեկնաբանություններ (1)

ՌՈՒԶԱՆՆԱ
Օրենքի խախտմամբ ընդունված իրավական ակտերը առոչինչ են: Հետաքրքիր է Ով է վիճարկելու դրանք դատարանով, ավագանին թե մարզպետը, կամ ինչ է լինելու առոչնչության արդյունքում.... Ես կարծում եմ, որ հերթական անգամ կայացվելու է ավագանու որոշում և այն մնալու է լոկ թղթի վրա ......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter