HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու Դավթաշենի կամրջից ցած նետված տղամարդու մահվան պատճառները

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։ 

Ինչպես հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը, 2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել: Դեպքի վայր է մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է դի՝ արական սեռի:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987թ.:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երիտասարդ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter