HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը. նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր

Մեկնարկել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզերի և մայրաքաղաքի շուրջ 80 հազար քաղաքացի, նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են 1342 մեքենա մեխանիզմներ: Նախարարությունը հայտնում է, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել էին շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվել մաքրման ենթակա տարածքները:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ինչպես հաղորդում է նախարարությունը, գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց:

Ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter