
Իրադրությունն առաջնագծում
Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել