Եղանակը` առաջիկա օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հանրապետության տարածքում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել