HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր ջերմային ֆոն` առաջիկա 5 օրերին

Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին արևմտյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter