HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Գեղարքունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության  դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:

2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել  հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Վերջինս  ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցություն են ունեցել 1957թ. ծնված տղամարդ, 28-ամյա երիտասարդը, որից  հետո՝ ժամը 19:15-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.՝ մահացած վիճակում, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Քննությամբ պարզվել է նաև, որ ձերբակալված անձը մահացած տղամարդու որդին է:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու  ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

քննիչ
Փաստորեն ոստիկանությունը ընդհամենը ձերբակալել է կամավոր ներկայացած ,,անձին,,? Իսկ մյուս ,,անձերի,, մասին ինչու չի խոսվում, չէ որ սպանված ,,Արարատի մարզի բնակիչը,, (Դավիթ Առաքելյանը) եղել է ընկերների (անձերի) հետ: Միթե այդ մյուս ,,անձերը,, մեղք ու մասնակցություն չեն ունեցել? Թե՝ իմանանք ում տղեքն են, որ գիտենանք ինչքան են մեղավոր?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter