Բարեփոխվում է անշարժ գույքի կադաստրի համակարգը
Գործադիրն այսօրվա նիսում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց կիրառմամբ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ, կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում համանման իրավական կարգավորման տարբերակված մոտեցումները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված դրույթների միջև առկա հակասությունները։
Կառավարության կայքը տեղեկացնում է, որ ըստ էության վերացվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, սա երկար սպասված որոշում է, որը մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել