HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցը

Տես նաև` Ոստիկանները կավատների տանիք կամ ինչպես են վաճառում հայ կանանց

«Հետքը»-ը արդեն անդրադարձել է, որ Վանաձորում հայ կանանց թրաֆիկինգի մեջ ներքաշված էին նաեւ ոստիկանության աշխատակիցները («Ոստիկանները կավատների տանիք կամ ինչպես են վաճառում հայ կանանց»): Որոշ դեպքերում հենց նրանք են կավատների տանիքները: Մեր հրապարակումներից հետո ՀՀ ոստիկանությունը ծառայական քննություն էր սկսել Վանաձորի ոստիկանությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, կալանավորվել է Վանաձորի ոստիկանության աշխատակից, վաշտի հրամանատար, ավագ լեյտանանտ Գագիկ Գեւորգյանը: Հենց նա է օդակայանից ճանապարհում եւ դիմավորում վանաձորցի կավատներին եւ նրանց զոհերին:

Մարտի 10-ին Հայաստան տեղափոխվեց Արաբական միացյալ էմիրությունների հետ համատեղ իրականացրած գործողությամբ ձերբակալված Ամալյա Մնացականյանը, մականունը` Նանո: 

Նրան իրավապահները համարում են «մայր կավատ», ամենափորձառուն է: Նանոն արդեն երկու անգամ դատվել է կավատության համար: 2002թ-ից Ա.Մնացականյանը հետախուզման մեջ էր: Մենք արդեն գրել ենք վանաձորցի մեկ այլ կավատի` Արմինե Սիմոնյանի մասին: Նրան առաջին անգամ Էմիրություններ է տարել հենց Նանոն: Որոշ ժամանակ Նանոյի մոտ մարմնավաճառությամբ զբաղվելուց հետո, Արմինեն ինքը դարձավ կավատ եւ սկսեց վանաձորցի կանանց հավաքագրել եւ տանել Էմիրություններ:

Արմինե Սիմոնյանն այսօր հետախուզման մեջ է, նրա եղբայրը` Արտակ Սիմոնյանը, որ ապրում է Վանաձորում, կալանավորվել է: Նա մեղադրվում է կավատության օժանդակության մեջ: Իրավապահները շարունակում են վերոհիշյալ երկու կավատներին զոհ դարձած կանանց հարցաքննությունները: Ա.Մնացականյանի զոհերի թիվը գնալով մեծանում է: Սակայն վանաձորցի կանանաց տեղափոխումը Արաբական միացյալ էմիրություններ շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter