Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն
Երևանի հեռուստաաշտարակի վրա օգոստոսի 7-12-ն իրականացվելու են աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ։
Այդ պատճառով, օգոստոսի 8-11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն:
Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել