HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ուրախ կլինի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տեսնել ևս մեկ չինական ընկերության

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր նախագահ դոկտոր Ջոննի Հոնին և փոխնախագահ Քիթ Բենեթին:

Չինական «Ընկերությունների համաշխարհային խումբը»՝ որպես վենչուրային կապիտալ թողարկող ընկերություն, որը տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով:

Հանդիպման ժամանակ Քերոլայն Քոքսը նշել է, որ իբրև Հայաստանի բարեկամ՝ ուրախ կլինի, եթե չինական այս ընկերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային որոշակի ոլորտներում ներդրումներ կատարի:

Սերժ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ Հայաստանի պետական մարմինները պատրաստ են քննարկելու և օժանդակելու «Ընկերությունների համաշխարհային խմբի» ներդրումային ծրագրերին:

«Զրուցակիցներն անդրադարձել են հատկապես բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային հնարավորություններին, որոնք վերոհիշյալ ընկերության հետաքրքրության շրջանակներում են և Հայաստանում համարվում են դինամիկ զարգացող ճյուղեր»,- հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործում են հայաստանյան շուկայում՝ մասնակցելով որոշակի ծրագրերի, և ուրախ կլինի դրանց շարքում «Ընկերությունների համաշխարհային խմբին» ևս տեսնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter