HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:

Փոփոխությունների արդյունքում Գայի պողոտայի վրա՝ խաչմերուկների մոտակա հատվածներում՝ Մյասնիկյան պողոտայի կողմից դեպի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկների ուղղության մոտեցող տեղամասերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով նշված խաչմերուկներում կկազմակերպվեն ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և համապատասխանաբար դեպի Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցներ ձախ շրջադարձերը նշված խաչմերուկներում կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ Գայի պողոտայով 1-ին գոտով դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկին դեպի աջի փոխարեն:

Իսկ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի հատվածում՝ Գայի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Մոլդովական և Լվովյան փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից: 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter