
Հայկական Menu Group-ը գնել է Վրաստանում իր մրցակից Foodpanda ընկերությունը
Վրաստանյան foodpanda.ge հասցեով արդեն հաճախորդները մեխանիկորեն մուտք են գործում menu.ge։ Սննդի առաքմամբ զբաղվող հայկական Menu Group ընկերությունը ձեռք է բերել Վրաստանում իր մրցակից Foodpanda ընկերությունը։
Foodpanda-ն սննդի առաքմամբ զբաղվող ընկերությունների ցանց է, որն ունի գերմանական ծագում և գործում է տարբեր երկրներում։
Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ հինգ տարի առաջ սկսեցինք Menu.am-ը։ Երեք տարի առաջ Menu.ge-ն։ Մեկ տարի առաջ Menu.by-ը։ Այսօր մեր Վրաստանի մրցակիցը՝ DeliveryHero-ի foodpanda.ge-ն, դուրս եկավ վրացական շուկայից»։
Ըստ նրա՝ մանրամասները շուտով կհայտնեն համատեղ հայտարարությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել