ՀԱԲԼԾԿ-ն Խորենացի փողոցում անցկացրել է ախտահանման աշխատանքներ
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 1-ին անցկացրել է Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առընթեր մայթերի ախտահանման աշխատանքներ:
Ծառայության լրատվական կենտրոնը հայտնում է, որ ախտահանման այս աշխատանքները կկրեն պարբերական բնույթ: Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների ապահովումը շարունակում է մնալ Ծառայության առաջնահերթություններից մեկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել