HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնօրենը հանձնարարել է անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել մահացած անձանց նկատմամբ

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի պետ Ն. Ս.-ն  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել, որ 2014 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր:

Նշված փաստը քողարկելու համար ՊՈԱԿ-ի տնօրենը «Հաղարծին» տեղամասի տեսուչներին հանձնարարել է ապօրինի հատված ծառերի վերաբերյալ անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել մահացած անձանց նկատմամբ: Տեսուչները կատարել են տնօրենի պահանջը և ստորագրել անտառխախտման կեղծ արձանագրությունները:

Դատաքննության ընթացքում վերը նշված հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ՀՀ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալներ, ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի տեսուչները:

Պաշտոնեական կեղծիքի կատարումը կազմակերպելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter