HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է

«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ մինչև տարեվերջ ֆոնդում առկա ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։ 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության  բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ. «Տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մնացած մասի տեղադրումն ընթացքի մեջ է»։

Ըստ Շուշանիկ Քերոբյանի՝  «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր 1380-ը, ինչպես նաև 2014-2017թթ. ընթացքում կազմված օգտակար հանածոների հանքավայրերի  թվայնացված անձնագրերը տեղադրված են կայքում:

Նշենք, որ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը ընդերքօգտագործման ոլորտն առավել գրավիչ կդարձնի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter