HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիր

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը հայկական ազգային խորհրդանշանների և զինանշանների հարցերով հետազոտող, ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ քննարկել են հայոց պետականության խորհրդանիշերի թեմատիկան հուշանվերային բիզնեսի միջոցով խթանելու ծրագիրը։

Հիմնադրամի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Հայկ Դեմոյան հիմնադրամի թիմին է տրամադրել հայոց արքաների դիմապատկերների լուսանկարները (բարձր կետայնության), որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշներ։ Դրանք հետագայում կմտնեն արտադրական փուլ։ Հուշանվերների դիզայնը մշակելիս խնդիր է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դետալներ և այլն։

Գաղափարը հավանության է արժանացել վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի կողմից:

Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում Հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան: Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը և վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաև արտադրանքի առաջմղման հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter