HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացի կանոնակարգման վերաբերյալ նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացի կանոնակարգման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Նախագծի համաձայն մանկատունը կաջակցի մանկատան սանին, մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 50 000 դրամի չափովօգնության տրամադրման հայտ-պահանջագրի ներկայացումը նախարարություն:

2017թ. հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:

Երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում վերոնշյալ հասարակական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի կազմակերպումը դեռևս ընթացքի մեջ է, ուստի գործառույթի իրականացումը կվերապահվի նաև մանկատանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter