
Առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելի քան 24%-ով աճել է. ԱՎԾ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 622 381 զբոսաշրջիկ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 24.2%-ով:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 570 400 մարդ։ Մեկնողների թիվը ևս ավելացել է։ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 21.2%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել