11 չափորոշիչով կգնահատվի մարզպետների գործունեությունը
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝ 1.տարածքային ՀՆԱ, 2.մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, 3.մարզում աշխատատեղերի թիվը, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն և սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում, 9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային/ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:
Մարզպետների գործունեության գնահատման 11 չափորոշիչների նախագծին կարելի է ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://mtad.am/hy/naxagic/:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այս չափորոշիչների հիման վրա կմշակի և մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն կներկայացնի մարզետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել