
2017-ի առաջին կիսամյակում մահացության եւ ամուսնալուծությունների թիվն աճել է, ամուսնությունների եւ ծնելիության թիվը` նվազել
Մինչ ներկա և նախորդ կառավարությունները խոստացել և խոստանում են հանրապետությունում առկա բնակչության թվի էական աճ ապահովել, կյանքի որակը բարելավել, պաշտոնական տվյալներն այլ իրավիճակի մասին են վկայում: Համեմատելով վերջին երեք տարիների հունվար-հունիս ամիսների տվյալները` կարող ենք փաստել` Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, ավելի քիչ երեխա ծնվել, կրճատվել է ամուսնությունների թիվը, աճել՝ ամուսնալուծությունների քանակը: Այսինքն՝ վերջին երեք տարիների առաջին կիսամյակների կտրվածքով` 2017-ը «ոչ բարվոք» է ծնելիության, մահացության, ամուսնությունների և ամուսնալուծությունների ցուցանիշների առումով:
Այս ընթացքում ամենից մեծ թվով երեխաներ ծնվել են Երեւանում, Երեւանում է գրանցվել նաեւ ամուսնությունների ամենամեծ թիվը, իսկ մահացության եւ ամուսնալուծության ամենամեծ թիվը գրանցվել է Լոռիում: 2017-ի հունվար-հունիսին Հայաստանում արձանագրվել է մահացության 14 709 դեպք, որից 8 425-ը, այսինքն՝ կեսից ավելին, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Այն, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 20%-ով և «ապահովել» մահացության թվի աճը:
Մահացության դեպքերի ընդհանուր ցուցանիշում քիչ չեն նաև նորագոյացություններից մահացության դեպքերը: Տարվա առաջին կիասմյակում, 2016թ. հունվար- հունիսի համեմատ, 2-ով ավելացել են երեխաների մահվան դեպքերը:
Մեկնաբանել