HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017 թվականի օգոստոսի 7-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Խաչմերուկի հատվածում պլաստմասսե պահպանապատերից կառուցված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-Գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր կտեղափոխվեն դեպի նշված խաչմերուկ, որը կմեծացնի տվյալ խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter