HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխվել են ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար սահմանված օրենսդրական պահանջները

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավահարաբերությունները այսուհետ կկարգավորվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Բնապահպանական և  բնօգտագործման վճարների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքներով, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի մայիսի 4-ից: Այսպիսով, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ ընդերքօգտագործման իրավունք  ձեռք բերելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերոնշյալ օրենքներով սահմանված նոր պահանջներով: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար մշակված 17 ենթաօրենսդրական ակտերից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter