
Menu Group-ը՝ Foodpanda Georgia-ն գնելու մասին
Ինչպես ավելի վաղ գրել ենք, հայկական Menu Group-ը գնել է Վրաստանում իր մրցակից Foodpanda ընկերությունը: Այսօր Menu Group-ը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը:
«Menu Group-ը ձեռք է բերել Վրաստանում Delivery Hero ընկերության մասնաճյուղը:
Delivery Hero Group (“Delivery Hero”) ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առցանց պատվերների և առաքման ոլորտում համաշխարհային առաջատար և Menu Group (UK) Limited ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առաքման առցանց ծառայությանառաջատարը Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, այսօր հայտնեցին, որ Delivery Hero-ի վրացական մասնաճյուղը՝ Foodpanda Georgia LLC-ն, վաճառվել է Menu Group ընկերությանը, որըՎրաստանում հանդես է գալիս Menu.ge բրենդի ներքո»,- նշված է ընկերության հղորդագրության մեջ:
«Ոլորտում ընկերությունների խոշորացման ալիքը շարունակվում է, ինչն ավելի արագ ճանապարհ է հասնելուարդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալների՝ հատկապես համեմատաբար փոքր շուկաներում։ Շնորհակալ ենք մեր գործընկեր Foodpanda-ին Վրաստանում Menu Group-ի հետ համատեղ ռեստորանային ուտելիքի ցպահանջշուկայի ձևավորման համար։ Այս քայլից հետո մենք պատրաստվում ենք սևեռել մեր ուշադրությունը երեք երկրներումսպասարկման որակի բարելավմանն ուառաքման արագությանը՝ ի շահ մեր սիրելի հաճախորդների»,- նշել է Menu Group-ի տնօրեն Վահան Քերոբյանը:
Իսկ ըստ Delivery Hero-ի գործադիր տնօրեն Նիկլաս Օստբերգի՝ իրենց թիմն ահռելի գործ է կատարել Վրաստանում, սակայն իրենք կենտրոնացած են այն շուկաների վրա, որտեղդառնում են բացարձակ առաջատար և ամուր դիրքեր գրավում: «Որոշ երկրներ լքելուգործընթացը մեզ հնարավորություն է տալիսկենտրոնացնել մեր ջանքերը և ռեսուրսները խմբի մնացած մասնաճյուղերի վրա, որտեղ մենք շարունակում ենք ունենալ աճի մեծ հնարավորություններ»,- ասել է նա:
Մեկնաբանել