Կառավարությունում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացաման ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել