HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն

Ս/թ ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած միտինգի ժամանակ մի խումբ քաղաքացիական հագուստով հսկայամարմին տղաներ հարձակվել են միտինգը լուսաբանող լրագրողների վրա: Ջարդվել են «Կենտրոն» (լրագրող Աստղիկ Բեդեւյան, օպերատոր Տիգրան Բաբայան), «Հայ TV», «Շանթ» (լրագրող Էդվարդ Պետրոսյան, օպերատոր Հուսիկ Արիստակեսյան) Հանրային (լրագրող Վահե Շահվերդյան, օպերատոր Ռոմիկ Խաչատրյան) հեռուստաընկերությունների տեսախցիկները, «Առավոտ» (լրագրող Աննա Իսրայելյան), «Հայկական ժամանակ» (լրագրող Հայկ Գեւորգյան), «Հետք» (ֆոտոլրագրող Օնիկ Գրիգորյան) թերթերի լուսանկարչական ապարատները: Լրագրողները եւ օպերատորները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Հանրահավաքին ներկա իրավապահները որեւէ կերպ չեն խոչընդոտել բռնությունների հեղինակների գործողություններին, ավելին` լրագրողների վկայությամբ քաղաքացիական հագուստով հարձակվողները եղել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցներ: Հետեւաբար ենթադրում ենք, որ այդ արարքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: 

Մենք դատապարտում ենք լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությունը կատարելուն խոչընդոտելը եւ դատախազությունից պահանջում ենք շուտափույթ հայտնաբերել հանցագործներին: Միաժամանակ պահանջում ենք լրատվամիջոցներին փոխհատուցել նրանց կրած նյութական վնասը: 

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում իրենց, այսպես կոչված, «օրինականության պահպանմանն ուղղված գործողությունների» ընթացքում ոտնձգություններ չկատարել լրագրողների նկատմամբ:

«Հետք»-ի խմբագրակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter