HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 2021 թվականը Հայաստանի համայնքները ապահովված կլինեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով

Քաղաքաշինության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ իրենց կողմից մշակվել և կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների ցանկում ներառվել է տարածական պլանավորման գործընթացը բարելավելու և մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետության համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերաբերյալ կետը:

Այս համատեքստում ներդրվել է միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գաղափարը:

Ըստ այդմ, փաստաթուղթը մշակվում է մեկից ավելի համայնքների համար՝ ներառելով երկու տարբեր մակարդակների՝ տարածքային հատակագծման նախագծի (ներառված համայնքների ընդհանուր տարածքի մասով) և համայնքների գլխավոր հատակագծերի ու գոտևորման նախագծերի դրույթներ: Այս կերպ կարճ ժամկետներում հնարավոր կլինի բոլոր համայնքներն ապահովել տարածական պլանավորման փաստաթղթերով՝ միաժամանակ ապահովելով պետական, մարզային և համայնքային մարմինների միջև սերտ համագործակցությունը, խնդիրների և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև՝ տարբեր մակարդակների փաստաթղթերի համատեղման շնորհիվ հնարավոր կլինի խնայել ֆինանսական միջոցները:

2017 թվականին արդեն իսկ մշակվել է կառավարության որոշման նախագիծ, որով վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը՝ կրճատելով փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, առաջարկելով` փաստաթղթերում փոփոխություններ կատարելու կանոնակարգման մեխանիզմներ, գործընթացում շահագրգիռ մարմինների մասնակցություն, արդյունավետության բարձրացում և այլն:

«Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման շրջանակներում Կոմիտեն այսօր համակարգում է ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter