HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկման դաշտում քողարկման դեպքեր

Օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ  իրացման շրջանառության շղթայի մասնատման և վարձու աշխատողներին սահմանված կարգով չձևակերպելու միջոցով որոշ հարկ վճարողներ թերհայտարարագրել են պետական բյուջե վճարման ենթակա հարկի զգալի գումարներ: Գործելով որպես առանձին հարկ վճարող, յուրաքանչուրն իր հերթին, գրեթե տասնապատիկ թերհայտարարագրել է փաստացի իրացման ծավալները:

Ընդհանուր առմամբ, մեկ անձի կողմից ղեկավարվող` հարկ վճարողների խմբում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ենթակա չգրանցված 40-ից ավելի վարձու աշխատող:

Դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter