HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, և Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter