
Հաստատվել է հաշմանդամություն ունեցող նախկին և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը
Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է Պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը:
Որոշման նախագծի համաձայն նշված անձանց բնակարանային ապահովությունն իրականացվելու է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:
Որոշմամբ սահմանվում է ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, հստակեցվում են աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել