
Ծառայությունների ոլորտում «ամենաակտիվը» շահումով խաղերն են եղել
Ծառայությունների ոլորտը տարվա առաջին կիսամյակին մոտ 11 %-անոց աճ է գրանցել։ Այս տվյալը հաղորդել է ազգային վիճակագրական ծառայությունը՝ համեմատելով 2016-ի հունվար-հունիսը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ծառայությունների ոլորտի 2017-ի առաջին վեց ամիսների շրջանառությունը կազմել է 648 719 միլիարդ դրամ։ Ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը՝ 22 %-ը ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։ Այս ոլորտի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 143 միլիարդ դրամ։ Այն 2016-ի առաջին կիսամյակի հետ համեմատած անգամ 19 %-ով աճել է։ Իսկ եթե ոլորտի ցուցանիշներին անդրադառնանք ըստ տեսակների, ապա կփաստենք՝
Ինչպես նշեցինք՝ ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը՝ 22 %-ը ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։ Այս ոլորտի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 143 միլիարդ դրամ։ 2016-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ անգամ 19 %-ով աճ է։ 2017-ի հունվար-հունիսը ակտիվ է եղել նաև կացության և հանրային սննդի ոլորտի համար։ Այն ունեցել է 18 % աճ, ապահովել՝ ոլորտի շրջանառության 6.6 %-ը կամ 42 միլիարդ դրամը։
Իսկ եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ ծառայությունների ոլորտի բոլոր տեսակների ծավալները աճել են, իսկ ավելի մեծ ծավալով աճել է հենց ֆինանսական գործունեության ոլորտը։
Եթե առանձնացված անդրադառնանք այս ոլորտի բոլոր տեսակների արձանագրած ծավալներին, դրանց աճին և ընդհանուրի ծավալում դրանց ապահոված տոկոսներին, ապա կնշենք՝ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը ապահովել է ոլորտի շրջանառության ավելի քան 18 %-ը։ Այն մշակույթ. զվարճություններ և հանգիստ ոլորտի ենթակառուցված է։ Այդ ոլորտի ընդհանուր ցուցանիշը եղել է 18.9 տոկոս, որից 18-ը ապահովել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը։ Դրա շրջանառությունը տարվա առաջին կիսամյակին եղել է 118 929 միլիարդ դրամ։ Այն, համեմատած 2016-ի առաջին կիսամյակի հետ, աճել է 9 %-ով։
Ակտիվ է եղել նաև վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։ Այն ընդհանուր ծավալում ապահովել է շրջանառության 13 %-ը կամ ավելի քան 86 միլիարդ դրամը։
Եթե ամփոփելու լինենք շահումով խաղերի և խաղատների արդյունքները, պետք է նշենք, որ ԱՎԾ տվյալներով՝ մոտ 8 %-ով անկում է ապրել խաղատների և դրամական շահումով խաղային ավտոմատների ծառայությունների ոլորտը։
Տարվա առաջին վեց ամիսները ակտիվ են եղել նաև բանկերի գործունեության համար։ Այն ապահովել են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին բաժին հասած 22 %-ից 15 %-ը կամ ոլորտի ընդհանուր ծավալի 96 միլիարդ դրամը։ Իսկ 2016-ի հետ համեմատած՝ 7 %-ով աճել։
Գծապատկերում առանձնացրել ենք առավել մեծ ծավալ արձանագրած ոլորտները, դրանց ցուցանիշները
Նշենք, որ ենթակառուցվածների տվյալներով՝ ամենամեծ ծավալով՝ 46 %-ով, աճ է արձանագրել իրավաբանական ծառայությունների գործունեությունը։ Դրան հակառակ, նվազել են ապահովագրական, գովազդային հաշվապահական, հեռահաղորդակցության ոլորտների շրջանառությունները։
Մեկնաբանել