
Հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ հակառակորդն արձակել է ավելի քան 2200 կրակոց
Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը:
Ըստ տարածված հաղորդագրության` չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն` իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել