
Պաշտպանը դատապարտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: «Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության»,-ասել է նա ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության միջոցով:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
«Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային: Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում»,- գրել է Նարինեն իր ֆեյսբուքյան էջում։
«Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն»,- հայտնում է Պաշտպանի աշխատակազմ:
Լուսանկարը` Ն. Ղալեչյանի ՖԲ էջից:
Մեկնաբանել